Խորհրդային օկուպացիայի օրը պետական դրոշները իջեցված են

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն փետրվարի 25-ը հայտարարված է որպես Խորհրդային օկուպացիայի օր: Ի պատիվ օկուպացիայի հազարավոր զոհերի այսօր Վրաստանի պետական դրոշները իջեցված են երկրի ողջ տարածքում:

1921 թ. փետրվարի 25-ին 11-րդ բոլշեւիկյան բանակը Թիֆլիս էր ներխուժել եւ տապալել ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված կառավարությունը: Դրանից հետո Վրաստանը բռնի կերպով հռչակվեց որպես Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետություն: