Ներքին Գործերի Նախարարությունը կողոպուտի փաստի վրա ձերբակալել է մեկ անձ

Ներքին Գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի  բաժնի աշխատակիցները ձերբակալել են  1996 թ.-ի ծնունդ Փ. Ա.-ին Ասպինձայում մի քաղաքացու կողոպտման  փաստի հիման վրա:

Իրավապահների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում հաստատվեց, որ Փ.Ա.-ն  հարձակվել է Ասպինձայում մի քաղաքացու իր տան մոտակա փողոցի վրա, ուժ գործադրելով  տարել է քաղաքացու հեռախոսն  ու գումարը, որից հետո թաքնվել:

Ոստիկանությունը տաք հետքերով օպերատիվ –հետախուզական գործընթացի արդյունքում   Ասպինձայում մի քանի ժամում ձերբակալել է մեղադրյալին եւ ստուգելով  նրան մոտը  հայտնաբերել են հեռախոսը:

Պատահարի հիման վրա ընթանում է հետաքննություն  օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ  մասի «ա» եւ 3-րդ մասի «դ» ենթակետերի համաձայն:

Հանցագործությունը ենթադրում է 5-8 տարի ազատազրկում: