Պատրաստ ենք գազի ոլորտում եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան. Ռոհանի

Բանակցությունների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի եւ քառակողմ` Ռուսաստանի հետ, ձեւաչափերով:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ լրատվամիջոցների առջեւ իր հայտարարության ժամանակ նշեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նա, նաեւ նշել է.

«Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաեւ եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:

Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սեւ ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարեւոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչեւ միջկկառավարական նիստը»:

news.am