Ախալքալաքի թիվ 2 ռուսական հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

Սույն թվականի փետրվարի 27-ին Ախալքալաքի թիվ 2 ռուսական հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու և Վաչիանի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը, այլ պաշտոնյա անձինք, ծնողներ և հյուրեր։ Միջոցառմանը ներգրավված էին դպրոցի 1-12-րդ դասարանի սաները։ Ցերեկույթի ընթացքում երեխաները ներկայացրեցին Թումանյանի կյանքը, անցած ստեղծագործական ուղին։ Միջոցառումը համեմվեց մեծն Թումանյանի ստեղծագործությունների բեմադրությամբ և երաժշտական կատարումներով։ Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա, շնորհավորեց գեղեցիկ միջոցառման կապակցությամբ։ Իր օրհնությունն ու գնահատանքը բերեց դպրոցի տնօրինությանը, միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվարդ Անտոնյանին և դպրոցի սաներին։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան