1910 Թ. ՄԱՐՏԻ 3-Ի ԱԽԱԼՑԽԱՅԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Փետրուարի 20-ին, ժողովարանի դահլիճում հայոց դպրոցների օգտին տրուեցաւ երեկոյթ, որը իր հարուստ ու հետաքրքիր ծրագրով աչքի ընկաւ և զուարճութիւն պատճառեց հասարակութեան: Երեկոյթը բաղկացած էր՝ համերգային գրական-երաժշտական, թատրոնական և պարահանդիսային բաժիններց: Համերգային բաժնում երգում էին քառաձայն երկսեռ խումբը: Գրական-երաժշտական մասում արտասանուեցին ռուսերէն ու հայերէն ոտանաւորներ և երգիծաբանական գրուածքներ: Իսկ մի խումբ սիրողներ նուագալարերի վրայ նվագեցին:

Ներկայացման բաժնում խաղացին Մօլիէրի «Բռնի ամուսնութիւն»    1 գործողութեամբ կատակերգութիւնը, որը անցաւ բաւականին կենդան: Ներկայացումից յետոյ տեղի ունեցան պարեր. լաւ պարողներին նշանակուած էր մրցանակաբաշխութիւն: Դահլիճը լիքն էր:

-Հինգշաբթի, Վարդանանց տօնի օրը, դերասան Մելիքեանը մի խումբ սիրողների հետ խաղաց «Մեծն Վարդան» պատմական դրաման, որը շատ թոյլ անցաւ:

 

«Հորիզոն», 1910թ., № 53, 10 մարտի

  Արմեն Ասատրյան

  պատմաբան