Ախալցխայի քաղաքապետարանում 13 թափուր տեղերի համար դիմորդներ են աշխատանքի ընտրվել

Ախալցխայի քաղաքապետարանում հասարակական գործիչների ընտրական մրցույթի օրենքով 17 թափուր տեղերից ընտրվել է 13 դիմորդ: Տվյալ աշխատատեղերի համար ընտրված անձիք կնշանակվեն իրենց պաշտոններին համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Քաղաքապետարանում 4 աշխատատեղ դեռ մնացել է ազատ:

17 թափուր աշխատատեղի համար  ներկայացվել է 80 քաղաքացու 210 դիմում: Ամենից շատ դիմում եղել է  կազմակերպչական բաժնի ղեկավարի եւ հասարակության  եւ լրատվամիջոցների հետ կապի բաժնի ղեկավարի պաշտոնների համար: Ընտրված դիմորդները անցել են հարցազրույց: