Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանք» կուսակցություն

Իրակլի Ղարիբաշվիլու կուսակցություն վերադառնալու մասին հայտարարությունն արել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլին զբաղեցնելու է «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը:

Իրակլի Ղարիբաշվիլին 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 24-ը զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: