Պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը

Սիրելի հայրենակիցներ, պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը, որը հեղինակի երրորդ գիտական աշխատությունն է Վիրահայոց թեմի եկեղեցիների մասին:

Այն հրատարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն հին լուսանկարներ, փաստաթղթեր և հետաքրքիր նյութեր, ցանկության դեպքում փոխանցել պատմաբան Արմեն Ասատրյանին: Կանխավ շնորհակալություն:

էլ.հասցե: asatryan.armen@inbox.ru