Ուսանողները մեկնել են կաթողիկոս պատրիարքի մոտ օրհնություն ստանալու նպատակով

Մարտի10 –ին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա  II  օրհնել է պետության տարբեր շրջանների համալսարաններից ժամանած ուսանողներին: Երիտասարդներին օրհնության մեկնումը կազմակերպված էր ուսանողական ինքնակառավարման  կողմից:  Սամցխե-Ջավախքի համալսարանից Թբիլիսի են  մեկնել մոտ  300 ուսանող:

Վրաստանի տարբեր մասերից  Թբիլիսի ժամանած ուսանողները հավաքվել էին Հավլաբարի մետրոյի մոտ, որտեղից մեկնարկել է երթ դեպի  Սամեբա տաճարը, որտեղ եւ նրանք ստացել են Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա  II  օրհնությունը: