Ախալցխացի ուսանող Աննա Հարությունյանը արժանացել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի կողմից տրվող մրցանակաբաշխության

Մարտի 12-ին Երիտասարդ Աշակերտների կենտրոնում տեղի ունեցավ շարադրությունների մրցանակաբաշխություն նվիրված Վրաստանի Ժողովրդական հանրապետության 100 ամյակին: Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանը Վրաստանի ժողովրդական հանրապետության կողմից հիմնած առաջին ժողովի 100 ամյակի կապակցությամբ հայտարարել էր շարադրությունների մրցույթ։ Այս մրցույթին մասնակցում էր Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը, ով եւս արժանացավ մրցանակի։

Տվյալ մրցույթում Վրաստանի մասշտաբով հաղթող է ճանաչվել 7 ուսանող, որոնցից մեկ Աննա Հարությունյանն է: Տոնին նվիրված շարադրությունների հաղթողներին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն անձամբ փոխանցեց նվերներ եւ պատվոգրեր: