1910 Թ. ՄԱՐՏ Ս.ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

Կիրակի, մարտի 14-ին, քաղաքի Ս. Փրկիչ եկեղեցում կայացաւ հայ ծխականների ընդհանուր ժողով, որ հրաւիրել էր ծխական հոգաբարձութիւնը իր գործունէութեան 1908/1909 թւի ել և մուտքի հաշիւը քննել ստուգելու և այլ մի քանի հարցեր որոշելու համար: Հաւաքվել էին բաւականին ծխականներ: Հոգաբարձութեան հաշիւները քննելու համար ընտրւեց 5 հոգուց բաղկացած քննիչ-մասնաժողով: Զբաղմունքի հարցերից էր նաև՝ Ս. Փրկիչ եկեղեցու հնութիւնները հոգևոր իշխանութեան առաջարկութեամբ, Ս. Էջմիածին ուղարկելու խնդիրը: Ծխականները միաձայն վճռեցին ոչ մի հնութիւն չուղարկել Էջմիածին, այլ թողնել բոլորը նախկին տեղը՝ ժողովրդից ընտրւած ծխական հոգաբարձութեան հսկողութեան տակ, ինչպէս մինչև այժմ էր:

<Հորիզոն>, 1910թ., № 61, 19 մարտի:
Արմեն Ասատրյան
պատմաբան