Մեծ ներուժ ունենք, որպեսզի լինենք հզոր, զարգացած երկրներ և Կովկասին վերադարձնենք այն նշանակությունը, որ նա ուներ պատմականորեն. Սալոմե Զուրաբիշվիլի

1tv.ge-Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի անունից Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պատվին Երևանում տրվել է պաշտոնական ընթրիք:

Վրաստանի և Հայաստանի նախագահները խմել են երկու երկրների բարեկամության կենացը և նշել, որ հյուրընկալությանը և բարեկամությանը երկու երկրների ժողովուրդները վերաբերում են առանձնահատուկ ջերմությամբ և հարգանքով, որը խոսում է ընդհանուր արժեքների մասին:

«Մեր երկրների հարաբերության պատմությունը, առաջին հերթին, մեր օրեր է հասցրել դիցաբանությունը՝ Հայոսի և Քարթլոսի պատմությունով և սա հատկանշական է: Գրեթե նույն ժամանակաշրջանում դարձել ենք քրիստոնեության հետևորդներ: Ինչպես նաև, միևնույն ժամանակ – 1918 թվականին հռչակել ենք անկախություն, փաստացի, միևնույն ժամանակ կորցրել և այնուհետև, միևնույն ժամանակ վերականգնել այն: Վրացիներին և հայերին միավորում են այն արժեքները, որոնց վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Մշակույթն էլ այն ոլորտն է, որտեղ առանձնապես երևում է մեր մտերմությունը: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի և բազմաթիվ մեծ մարդկանցով ենք հպարտանում վրացիներս և հայերը:

Ցանկանում եմ նշել, որ այս տարի Վրաստանում նշվում են հայոց մեծ բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանները: Թումանյանի ստեղծագործության նշանակությունից ելնելով, աշնանը կանցկացնենք հոբելյանական մեծ երեկո:

Կարծում եմ, մշակութային հարաբերությունների առավել խորացումից բացի, մեզ անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը:

Մենք շատ մեծ ներուժ ունենք, որպեսզի լինենք հզոր, զարգացած երկրներ և վերադարձնենք Կովկասի այն նշանակությունը, որը նա ուներ պատմականորեն:

Այս ճանապարհին միմյանց աջակցելը մեզ կբերի մեծ հաջողություն»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական ընթրիքին:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությամբ, հայ և վրաց ժողովրդի մեջ ապրում է գենետիկ հիշողությունը բարեկամության մասին և այսօր, այդ բարեկամությունը ոչ թե լեգենդ է կամ առասպել, այլ իրականություն, որը արտահայտվում է տարածաշրջանային գործընկերությունում: