Սալոմե Զուրաբիշվիլին Գարեգին II-ի հետ հանդիպմանը Աբխազիայում գտնվող հայկական եկեղեցին Ռուսաստանի թեմին ենթակայելու հարցով արտահայտել է կտրուկ դիրքորոշում

1tv.ge-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոս, Նորին Սրբություն Գարեգին II-ի հետ հանդիպմանը Աբխազիայում գտնվող հայկական եկեղեցին Հայաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմին ենթակայելու առնչությամբ գրանցել է իր կտրուկ դիրքորոշումը,- այս մասին ասվում է Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության կողմից տարածած հայտարարությունում:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությունում նշված է, որ ՀԱԵ-ի կողմից այս որոշումը ընկալվում է որպես Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչման խախտում և Սալոմե Զուրաբիշվիլին կաթողիկոսից պահանջել է փոխել որոշումը, նշված եկեղեցին և թեմի առաջնորդին ենթակայել Հայաստանի եկեղեցու Վիրահայոց թեմի իրավասության տակ, ինչպես դա եղել է պատմականորեն:

«Մի հարց, որը պետք է փոխանցեմ Ձեզ պատրիարքից, վերաբերում է հայկական եկեղեցիներին Աբխազիայում, սրանք գոյություն ունեցող և նորակառույց եկեղեցիներ են, որոնք ենթարկվում է Ռուսաստանի միտրոպոլիտին: Պատրիարքի խոսքերն են, որ սա շատ ցավալի է, որ մեր ինքնիշխանությունը չխախտվի հենց մեր տարածքում, որպեսզի ենթարկվեն Վիրահայոց թեմին, կամ օրինակ Ձեզ, Ձերդ Սրբություն»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Գարեգին II-ի հետ հանդիպմանը:

Ինչպես նշված է Վրաստանի նախագահի վարչության կողմից տարածված տեղեկությունում, հայկական եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ «Չնայած այս ժամանակավոր միջոցին, Հայաստանի Առաքելական Եկեղեցին Աբխազիայի տարածքում առկա հայկական համայնքները ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ենթակայության տակ»: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է այդ որոշումը և նշել, որ ժամանակավոր միջոցը պետք է ունենա համաձայնեցված ելք:

Վրաստանի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիպել է Հայաստան այցի շրջանակներում:

Նախագահի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, երկարատև զրույց է ակյացել օկուպացված Աբխազիայի մասին: Գարեգին II-ի հայտարարությամբ, Աբխազիան Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի տարածքն է, դա փաստ է, որը հաստատված է նաև գրավոր տեսքով:

Գարեգին Երկրորդը Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը խոսել է նաև Վրաստանում առկա պատմական հուշարձանների մասին: Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությամբ, Վրաստանը պատասխանատու է իր տարածքում առկա հուշարձանների վերականգնման համար: Նրա խոսքով, դա պետք է արվի քայլ առ քայլ, քանի որ բոլոր եկեղեցիները միասին վերականգնել չի հաջողվի:

«Մենք կարող ենք, գիտականորեն ուսումնասիրել ցանկացած եկեղեցի, որը անհրաժեշտ եք համարում, քանի որ սա հարցի միակ լուծումն է: Կոնկրետ տաճարների ծագման նույնականացմն նպատակով անհրաժեշտ է ներգրավել հնէաբանաների խմբի»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Դրա հետ մեկտեղ, Աբխազիայի գտնվող հայկական եկեղեցիների հարցով Սալոմե Զուրաբիշվիլին երեկ խոսել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Նրա հայտարարությամբ, Աբխազիայում հայկական եկեղեցիները գտնվում են Ռուսաստանի միտրոպոլիտի ենթակայության տակ, որն ըստ օրենքի, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շատ մեծ խախտում է: