EUMM-ն չի գրանցել Խուրվալեթի գյուղի մոտ որեւե միջադեպ

Այսօր սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել, որի համաձայն, Վրաստանի օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղի հարակից տարածքում հայտնվել են ռուս զինվորականներ:

Այս առիթով պետական անվտանգության ծառայությունը կոչ է արել բոլորին, խուսափել սադրիչ հայտարարություններից ավելացնելով, որ գերատեսչությունը տարածված տեղեկությունը ստուգում է:

Քիչ անց Եվրամիության դիտորդական առաքելությունում հայտարարել են, որ EUMM առաքելության մոնիտորները գտնվում են Դիդի Խուրվալեթի գյուղի մոտ և շարունակում մոնիթորինգը, որի ընթացքում պարզվել է, որ նոր սահմանազատման ակտիվությունների նշաններ չեն երևում: