Ախալցխայի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց կեղծ փաստաթղթերով հողատարածք օրինականացրած անձանց

Ախալցխայում Սամսոնիձե փողոցի մոտակա տարածքում գտնվող պետությանը պատկանող  ոչ գյուղատնտեսական հողատարածքի խաբեությամբ սեփականացնելու փաստի հիման վրա դատարանի որոշմամբ  սահմանվել է Օթար Կ-ին 4000 լարի գրավ, Ախալցխայի քաղաքապետարանի նախկին տեղակալ Զազա Գ-ին եւ սեփականության  ղեկավարման  գործակալության նախկին աշխատակից Մամուկա Պ-ին ՝ 2000-ական լարի գրավ, իսկ Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Հ.-ին եւ Ախալցխայի քաղաքապետարանի տնտեսագիտության  ծառայության  մասնագետ Գելա Մ-ին՝ 1000-ական  լարի:

Հետաքննությունը հաստատեց, որ Վրաստանի քաղաքացի Օթար Կ-ն 2015 թվականին Ախալցխայի քաղաքապետարանի ֆիզիկական եւ սեփական  իրավաբանական անձանց սեփականության մեջ գտնվող հողատարածքների սեփականության իրավունքի հաստատման հանձնաժողովին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որի համաձայն՝ իբր մինչեւ 2007 թվականը ուներ  իր տանը կից տարածքը   եւ պահանջում էր այն սեփականացնել:

Վերոնշյալ հանձնաժողովի անդամները չեն ուսումնասիրել  Օթար Կ-ի ներկայացրած փաստաթղթերը  եւ փաստերի իրավասությունը եւ բավարարել են նրա պահանջը: Արդյունքում  Օթար Կ-ն այս հողատարածքը գրանցեց հանրային րեեստրում եւ ստելով սեփականացրեց: