Դպրոցներում առաջինդասարանցիների գրանցման գործընթացում մտցվել են փոփոխություններ

Հատուկ կրթական անհրաժեշտություն ունեցող երեխաների շահերից ելնելով, Վրաստանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, 2019-2020 ուսումնական տարվա, առաջինդասարանցիների գրանցման գործընթացում մտցվել են փոփոխություններ: Նշված հարցի առնչությամբ կրթության նախարարությունում այսօր անցկացվել է մամլո ասուլիս:

Ինչպես նշվել է մամլո ասուլիսին, նախարարի որոշմամբ, այս կատեգորիայի երեխաների համար գրանցման առաջին փուլը մեկնարկելու է 2019 թվականի մարտի 25-ին և ավարտվելու՝ ապրիլի 5-ին: Այդ ժամանակաշրջանում, գրանցման ենթակա երեխաների ծնողները դիմում կներկայացնեն հանրային դպրոց, ուր ցանկանում են տանել իրենց երեխային, իսկ դպրոցի վարչությունն իր հերթին երեխային կգրանցի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Հատուկ կրթական կարիք ունենալը հաստատելու նպատակով, ծնողը դպրոցում կլրացնի նախարարի հրամանով հաստատված դիմումի ձևաթուղթը:  Նշված ձևաթուղթը դպրոցից կուղարկվի նախարարությանը, որից հետո ծնողի հետ հաղորդակցության և համաձայնության հիման վրա, ապրիլի 8-ից 22-ը ներառյալ, բազմադիսցիպլինար խմբի կողմից կգնահատվեն երեխան և նրա կրթական կարիքները:

Ապրիլի 8-ից 22-ը ներառյալ, բազմադիսցիպլինար խումբը գնահատման եզրահանգումը կփոխանցի ծնողին և այն դպրոցին, որտեղ գրանցվել երեխան: Կրթական կարիքը հաստատվելու դեպքում, դպրոցը հրամանով կընդունի աշակերտին: Այն երեխաների ծնողներին, որոնց հատուկ կրթական կարիքը չի հաստատվի, հնարավորություն կտրվի երեխաներին գրանցել հետագա փուլերում: Ընդունվելու կամ մերժում ստանալու մասին տեղեկությունը նրանց հայտնի կդառնա ապրիլի 25-ից 30-ը ներառյալ:

Գրանցման երկրորդ փուլը հնարավոր կլինի անցնել մայիսի 2-ից 17-ը ներառյալ և դպրոցում կգրանցվեն երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է այդ դպրոցում, կամ որոնց ծնողը դպրոցի աշխատակից է:

Երրորդ փուլը, համընդհանուր գրանցումն սկսվելու է մայիսի 21-ին և իրականացվելու հունիսի մինչև 12-ը ներառյալ: Փաստաթղթերը պարտադիր պետք է ներկայացվեն հունիսի 13-ից հունիսի 21-ը ներառյալ: Գրանցումը կիրականացվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի www.emis.ge պաշտոնական կայքէջում: Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը կչեղարկվի:

Չորրորդ փուլը, այսինքն թափուր տեղերում գրանցումը և փաստաթղթթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 25-ից հուլիսի 5-ը ներառյալ:

Գրանցում անցնելուց հետո ցանկալի դպրոցում ծնողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. Ծննդյան վկայականի պատճեն, ծնողների անձնագրի պատճենները:

Աղբյուր` 1tv.ge