Դեսպան Սադոյանի հանդիպումը Բաթումիի հայ համայնքի հետ

Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի ԻՀ աշխատանքային այցի շրջանակներում Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում հանդիպում ունեցավ Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում դեսպանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին և նրանց հետ քննարկեց ներհամայնքային կյանքի աժխուժացմանը միտված ծրագրեր։

Դեսպան Սադոյանն իր խոսքում կարևորեց վիրահայ համայնքի և դեսպանության ու գլխավոր հյուպատոսության միջև ակտիվ համագործակցության նշանակությունը և պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել:

ՀՀ դեսպանը Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացման տեսանկյունից ընդգծեց վիրահայ համայնքի կարևոր դերակատարումը:

Դեսպանը բարձր գնահատեց հոգևոր հովվության և մշակութային կենտրոնի դերը հայապահպանության գործում և կարևորեց հոգևոր ու մշակութային միջոցառումների անցակացումը, որն ուղղված է Աջարիայում համայնքային կյանքը աշխուժացնելուն: