Սայաթ -Նովային նվիրված մրցույթ Թիֆլիսում

«Վիրահայերի Միությունը» նախաձեռնել է  Սայաթ -Նովային նվիրված մրցույթ։ Մրցույթը տեղի կունենա ավնադական Վարդատոնին մայիս ամսվա ընթացքում: Մասնակցության նպատակով անհրաժեշտ է նկարահանել ներկայացված նմուշը և տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։

Նմուշի տեսքով հնարավոր է ներկայացնել նկար կամ կոլաժ։ Անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ․ Նկարը տեղադրելիս հարկավոր է նշել հեղինակի անուն ազգանունը և նմուշի անվանումը։

Պետք է նկատի ունենալ, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նմուշի նկարը տեղադրել ֆեյսբուքյան միջոցառման էջին հակառակ դեպքում մասնակցությունը չի թույլատրվում։

Մրցույթը անցկացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։