Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպեց Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Գուրիայի տարածաշրջանի վարչական կենտրոն Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դեսպանը նախ հետաքրքրվել է հայ համայնքին հուզող խնդիրներով և խոստացել հնարավորության ողջ սահմաններում լուծում տալ դրանց։

Դեսպան Սադոյանը ծանոթացել է Օզուրգեթիի Սբ. Սահակ Պարթև կիրակնօրյա դպրոցի վերանրոգման աշխատանքներին և իր խոսքում առանձնակի կարևորությամբ շեշտել վերջինիս նշանակությունը համայնքի կյանքում։

Դեսպանը կոչ է արել ակտիվ կապ պահպանել և՛ Բաթիումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության, և՛ Վրաստանում ՀՀ դեսպանության հետ, ինչպես նաև մշտապես համախմբված մնալ Հայոց եկեղեցու շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։