Նոր նշանակում Վիրահայոց թեմում

Aliq.ge-Ն.Ս.Օ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանին իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: