Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է

Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է։ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Վրաստանի ճանապարհային վարչության հետ միասին հատուկ մասնագետների խումբ է ուղարկել Նինոծմինդա, որպեսզի նրանք ուսումնասիրեն միջպետական նշանակության ճանապարհի վիճակը։

Ճանապարհի վերանորոգելու համար արդեն իսկ իրականացվում են հաշվարկներ եւ կազմվում վերանորոգման ծրագրեր։