1880Թ. ԱՊՐԻԼԻ ՍԿԻԶԲ. ԱԽԱԼՑԽԱ. ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ ՍՈՖԻԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Կարդալով ձեր լրագրի էջէրում Վանի թշուառ սովատանջների համար տպված յորդորական յօդուածները, որոնք հրաւիրում էին մեր ուշադրութիւնը մեր հայ եղբայրների և քոյրերի վրա, չը կարողացայ համբերել առանց օգնելու նոցա և ես մանկահասակ լինելով, չը կարողացայ շրջել փողոցէ փողոց ժողովելու մի նշանաւոր դրամ, ուստի վճռեցի դիմել իմ ծնողաց և նոքա տեսնելով իմ ջերմեռանդ արտասունքը և նայելով, որ նոքա այս մասին կրկին տուած էին փող, բայց յուզված սրտով նուիրեցին 11ր. և ուղարկելով ձեզ այս չնչին գումարը, խնդրեմ ուղարկէք ուր հարկն է և խնդրեմ տպէք ձեր լրագրի մէջ նուիրատուների անունները:

Եփրեմ Սուքիասեան 3ր., տիկին Աննա Սուքիասեան 2ր., Սուքիաս Սուքիասեան 1ր., օրիորդ Վառվառա Սուքիասեան 1ր., օրիորդ Շուշանիկ Սուքիասեան 1ր., օրիորդ Սոֆիա Սուքիասեան 1ր., տիկին Մարգարիտա Տէր-Միքայէլեան 1ր., Տիգրան Տէր-Միքայէլեան 1ր.:

 

<Մշակ>, 1880, № 58, 5 ապրիլի:

Արմեն Ասատրյան

պատմաբան