Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Սույն թվականին աշխարհասփյուռ հայությունը նշում է հայ մեծանուն  գրող  Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի 150- ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում Մարտի 31- ին ցերեկույթ  էր կազմակերպվել նաև Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ  1 հայկական դպրոցում։

Միջոցառմանը հրավիրված էին  հյուրեր  Ախալքալաքի մունիցիպալիտետից, Ռեսուրս կենտրոնից, Սուրբ Խաչ եկեղեցուց,  քաղաքի դպրոցներից և մանկապարտեզներից։ Ցերեկույթին  մասնակցում էին աշակերտներ տարբեր դասարաններից, ովքեր թումանյանական բանաստեղծություններով և երաժշտական իրենց կատարումներով հիացրեցին բոլոր ներկաներին։ Նրանք ներկայացրեցին Անմահ Լոռեցու կյանքն ու ստեղծագործական ուղին, արտասանեցին նրա քառյակներն ու վերջում բեմադրեցին հատված Թումանյանի    «Անուշ»  օպերայից։

Միջոցառման ավարտին շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը և Ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա  Չիվչյանը և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։  Շնորհակալական և շնորհավորանքի խոսքերով հանդես եկավ նաև Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանը։ Նա շնորհավորեց բոլոր ներկաներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և կազմակերպիչնեին շնորհեց պատվոգրեր։

Տնօրենը պատվոգրեր հանձնեց միջոցառման գեղարվեստական մասի պատասխանատու Սուսաննա Գալստյանին, երաժշտական մասի պատասխանատու Գայանե Աղաջանյանին և տեխնիկական մասի պատասխանատու Սերինե Յայլախանյանին։ 

 Սերինե Յայլախանյան