Սազել գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակին

Սույն թվականի Ապրիլի 8-ին Ախալցխայի շրջանի Սազել գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված երկու հանճարեղ մեծերի՝ Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակին: Աշակերտները իրենց գեղեցիկ ասմունքի միջոցով ներկայացրեցին երկու մեծերի կյանքն ու գործունեությունը, նշեցին, որ նրանք անմահ են մնալու սերունդների հիշողության մեջ:

Աղոթքի և օրհնության խոսքով հանդես եկավ Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը։

Երկու հանճար՝ Կոմիտաս և Հովհաննես Թումանյան, որոնց կատարած դերի մասին տարիներ անց մեծն Պարույր Սևակը իրավամբ գրել է. «Նայելով մեր ազգի անցյալին՝ պիտի պարտք ունենանք չժխտելու և պատիվ ունենաք հռչակելու, որ եթե Խորենացին է մեծը մեր բոլոր պատմիչների շրջապատում և Կոմիտասն է մեծը մեր բոլոր երաժիշտների միջավայրում, ճիշտ այդպես էլ եթե Նարեկացին է մեր բանաստեղծության հանճարների հանճարը, ապա Թումանյանն է մեր գրականության մեծերի մեծը,-ավելի համընդգրկուն գնահատական դժվար է պատկերացնել»: