Վրաստանի խորհրդարանը վերջնականապես չեղարկեց դպրոցներում ավարտական քննությունների անցկացումը

Վրաստանի հանրային դպրոցներում ավարտական քննությունների չեղարկման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ընդունվել է խորհրդարանում: Տվյալ օրինագծին աջակցել է 80 պատգամավոր, իսկ ութ պատգամավոր դեմ է քվեարկել:

Քննությունների չեղարկման օրինագիծը Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստին քվեարկության է դուրս բերվել երկրորդ անգամ, քանզի ապրիլի 5-ի օրինագծի ընդունման համար ձայները չեն բավարարել: