ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լուիզա Վինտոնի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնի հետ։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող տարբեր ծրագրերի մասին։

Դեսպան Սադոյանը հետաքրքրվել է, թե Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակն ինչպիսի ծրագրեր է իրականացնում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։

Լուիզա Վինտոնն իր հերթին խոսել է գրասենյակի գործունեության և սպասվելիք նախագծերի մասին։