Ախալցխայում տեղի կունենա Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում

Ախալցխայում ապրիլի 13-ին  տեղի կունենա  Վահրամ Գայֆեճանի 140 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպում է Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միությունը։

Ժամը 15։00-ին ստեղծագործողների միության գրասենյակից մարդիկ կբարձրանան Վահրամ Գայֆեճանի տան մոտ եւ ծաղիկներ կխոնարհեն նրա հուշատախտակին, որից հետո կվերադառնան ստեղծագործողների միության գրասենյակ եւ կշարունակեն միջոցառումը։