Խուլո-Զարզմա ճանապարհաշինությունը սկսվելու է մայիս ամսից

Խուլո-Զարզմա ճանապարհի նորոգման համար արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է  Վրաստանի շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը Խուլո այցի ժամանակ։

«Այսօր արդեն սկսվել է աշխատանքները, հավաքվել է տեխնիկան։ Սա միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ»,- նշեց Մաիա Ցքիտիշվիլին։

Խուլոյից Զարզմա տանող ճանապարհը 47 կմ է։ Այն նորոգելու համար հատկացված է 110 մլն լարի։ Նոր ճանապարհը 1,5 ժամով կնվազեցնի Բաթումից Ախալցխա ճանապարհորդությունը։

Ըստ Վրաստանի Տրանսպորտային ճանապարհների բաժնի տեղեկությամբ՝ ներկայիս Խուլո-Զարզմա ճանապարհի նորոգման համար սկզբնական աշխատանքները սկսվել են ինչպես Խուլոյի, այդպես էլ Զարզմայի կողմից։  «Ինչ վերաբերվում է ինտենսիվ աշխատանքներին, այն սկսվելու է ապրիլի վերջից կամ մայիս ամսից»,- նշում են բաժնում։

Խուլո-Զարզմա նոր ճանապարհի նորոգման աշխատանքները ֆինանսավորում է Արաբիայի տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամը։