Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք

1tv.ge-Սալոմե Զուրաբիշվիլին «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, նախագահն Ախալքալաքում, տոնական պայմաններում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով:

«Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:

Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը նպաստելու և վրացական արտադրանքին աջակցելու նպատակով այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող ընկերություններ և հանդիպելու՝ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին:

Սամցխե-Ջավախքի շրջանում նախատեսված են հանդիպումներ տեղի բնակչության հետ: