Ախալցխայում նշվեց Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը

Ախալցխյում ապրիլի 13-ին նշվեց նկարիչ Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը։ Միջոցառման նախաձեռնողը Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործական միությունն էր։ Հյուրերի շարքում էին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանը եւ ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը։

Միջոցառումը մեկնարկեց Վահրամ Գայֆեճյանի տան մոտ, որտեղ տան պատի վրա ամրացված է նրա հուշաքարը։ Ստեղծագործական միությունն նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրեց մեծ նկարչի կենսագրությունը եւ ընթերցեց նկարչի դստեր ու զարմուհու շնորհակալական նամակները։ Միջոցառմանը կարեւորելով անցկացվող միջոցառումը ախալցխացիներին դիմեց նաեւ բարերար Սոս Սահակյանը։

Վահրամ Գայֆեճյանի տնից հետո միջոցառումը շարունակվեց ստեղծագործողների միության շենքում, որտեղ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրեց Վահրամ Գայֆեճանի գործերը։ Միջոցառման ժամանակ ընթերցվեց նկարչի հիշատակին նվիրված բանաստեղծություն։