Քրիստոսի խաչելության և թաղման հիշատակության օրն Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Ապրիլի 19-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Եկեղեցին տոնում է Ավագ Ուրբաթը։ Այն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչելության և Սուրբ Թաղման հիշատակության օրն է։
Այս Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու սրտագին փափագով Ախալցխայի հավատացյալ հայորդիները համախմբվել էին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի միասնական աղոթքի և Տիրոջ չարչարանքներին հաղորդակից լինելուն։

Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցիխեի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մեկնեցին օրվա խորհուրդը ներկաներին, որից հետո կատարվեց Սբ․ Խաչելության և Սբ․ Թաղման կարգ։ Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։