Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

«Գանձասար».- Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915ին, Օսմանեան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձևելու որոշում, որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է yerkir.am-ը: