Ախալցխայի բռնցքամարտի սրահից դուրս բերվեց սպորտային գույքը եւ դահլիճը հանձնվեց դպրոցի տնօրինությանը

Մայիսի 1-ին  Ախալցխայի բռնցքամարտի սրահից դուրս բերվեց սպորտային գույքը եւ դահլիճը հանձնվեց դպրոցի տնօրինությանը։ Մարզիչ Գեւորգ Շուշանյանի խոսքերով պայամանավորվածություն կար դպրոցի տնօրենի հետ, որ սպորտային գույքը չի դուրս բերվելու դպրոցին պատկանող դահլիճից, որպեսզի այլ մարզիչ գար եւ շարունակեր մարզել երեխաներին։

Այս հարցի շուրջ մեկնաբանություն հրաժարվում է անել դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տնօրենը խոստացել է տենդեր հայտարարել մարզադահլիճի համար, որից հետո հաղթողը մարզիչը (բայց որ Գեւորգ Շուշանյանը) հնարավորություն կունենա շարունակել մարզել երեխաներին։

Թե ինչքանով է այս ամենը համապատասխանում իրականության թույլ կտա դատելու ժամանակը։ Փաստը այն է, որ մարզադահլիճը այժմ դատարկվել է սպորտային գույքից ու հանձնվել դպրոցի տնօրենին։