Սփյուռքի Միասնության Հարթակի հավաքը կրկին նվիրված էր Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքին

Հինգշաբթի` մայիսի 2-ին տեղի ունեցավ Սփյուռքի Միասնության Հարթակի հերթական նիստ, որին ներկա էին հյուրեր տարբեր կազմակերպություններից:

Հյուրերից ոմանք ցանկություն հայտնեցին անդամագրվել Սփյուռքի Միասնության Հարթակ կազմակերպությանը, սակայն քանի որ այդ նիստի օրակարգը Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքի աշխատանքների հաշվետվությունն ու քննարկումներն էին, որոշվեց նիստը շարունակել ըստ օրակարգի և ուրիշ հարցեր չքննարկել:

Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքին իր աջակցությունն հայտնեց նաև Գլենդեյլի և ընդհանրապես Քալիֆորնիայի Հայ համայնքներում հայտնի, բորոլի կողմից շատ սիրված ու հարգված Արդի Քասսախյանը ով Քալիֆորնիա Նահանգի Քարտուղարի Հայկական Բաժնի պատասխանատուն է:

Սփյուռքի Միասնության Հարթակը շնորհակալություն է հայտնում նիստի բոլոր մասնակիցներին և Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքի հանձնաժողովի բոլոր անդամներին իրենց ակտիվ մասնակցության համար: