ՋԱՎԱԽՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

Այսօր՝ մայիսի 11-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Կովկասի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի (CPBF) կողմից կազմակերպած պրոֆեսիոնալ վարկանշային մարտերը։

Բռնցքամարտին Ջավախքից Վրաստանի դրոշի տակ հանդես եկան Արմեն Գրիգորյանը և Արտյոմ Յորդանյանը։

63,5 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը մենամարտեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Արմեն Գրիգորյանը։

Իսկ 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Յորդանյանը մենամարտեց Պարսկակստանի ներկայացուցչի դեմ և տեխնիկական նոկաուտով հաղթեց։

Ախալքալաքի Մարզական դպրոցի տնօրինության ու մարզիչների աջակցության, ինչպես նաև մարզիկների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ արդեն որերրորդ անգամ է մեր մարզիկները վերադառնում են հաջողությամբ և նորանոր ձեռքբերումներով։

Փառք ու պատիվ մեր մարզիկներին , որ միշտ հպարտանալու տեղիք են տալիս ջավախքցիներին:

 

Սերինե Յայլախանյան