Բորժոմիի անտառում կրկին հրդեհ է

Բորժոմիում այսօր բռնկված հրդեհը հանգցնում են հրշեջներն ու սահմանապահ զորքերի ուղղաթիռները։

Արտակարգ իրավիճակների ղեկավարման ծառայության հրշեջները իրականացնում են Բորժոմիի Սակիրե գյուղի մոտակա տարածքում լեռան լանջի վրա առկա անտառային տարածքում հրդեհի տեղայնացում։ Հրդեհի հանգցման գործընթացին է միացել նաեւ սահմանային ոստիկանության ուղղաթիռները։

Տեղում են գտնվում  Թբիլիսիի, Բորժոմիի, Ախալցխայի, Ասպինձայի եւ Ադիգենիի հրշեջ ծառայության մոտ 150 հրշեջ- փրկարարներ։ Դժվար անանցանելի ճանապարհների հետեւանքով հրդեհին չի կարող մոտենալ հրշեջ տեխնիկան։

Ներքին գործերի նախարարությունը կատարված դեպքի առիթով սկսել է  հետաքննություն ըստ Վրաստանի  քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի, ինչը ենթադրում է մտադրված առաջացնել հրդեհ որեւէ առարկայի վնասելու կամ ոչնչացման նպատակով, ինչը պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ։