Ծալկայի մոտ երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում, Ծալկայի մոտ տեղական ժամանակով  15:00-ին տեղի է ունեցել երկրաշարժ:

Վրաստանի սեյսմիկ հետազոտությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ, ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3.6 մագնիտուդ:

Երկրաշարժի հետևանքով տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան :