Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ կալանքից ազատվեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով այսպիսի որոշում կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավթի Գրիգորյանը:

Որոշման հրապարակմանը ներկա էին նաեւ Քոչարյանի որդիները՝ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները:

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը իրենց երաշխավորությունը պնդելու համար մայիսի 16-ին եկել էին դատարան: Նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին:

Քոչարյանի խափանման միջոց կալանքը հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննվեց 4 օր: Այդ ընթացքում ծավալույն հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Առաջադրված մեղադրանքում Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

 

Տաթու Խաչատրյան

Աղբյուր`armtimes.com