1889 Թ. ՄԱՅԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ՉՔԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԻՆ

Ուրախութեամբ սրտի շտապում եմ հաղորդելու, որ յարգելի պ. Գ. Քուփալեանը իւր օրինակին հետևողներ ունեցաւ: Այսօր պ. Մկրտիչ Ճարակեանը իւր հանգուցեալ աղջկայ յիշատակին նուիրեց նոյնպէս յիսուն րուբլի, որը պիտի գործադրուի չքաւոր աշակերտների և աշակերտուհիների օգտին:
Տեղիս դպրոցները առաջ գրեթէ անուշադիր էին մնացած հայ հասարակութեան կողմից: Աղքատ աշակերտների և աշակերտուհիների ուսումնական պիտոյքների և շորերի պակասութիւնով հետաքրքրուող շատ ու շատ քչերն էին լինում. նոցա պակասութիւնները հոգացվում էին մասամբ դպրոցից, մասամբ էլ ուսուցչական խմբի ներկայացումներից առաջացած արդիւնքներից: Ի բոլոր սրտէ ուրախ ենք, որ աղքատ աշակերտների և աշակերտուհիների օգնելու գործին սկսում է աջակցել, բացի ուսուցչական խմբից, նաև հասարակութիւնը, անչափ ուրախ ենք, որ վերջապէս տեղիս հայ հասարակութիւնը փոքր առ փոքր հետաքրքրուել է սկսում ուսումնարանով, հետաքրքրուել աղքատ աշակերտների և աշակերտուհիների դրութիւնով, մտնում է նոցա պիտոյքները և պակասութիիւնները հոգալու գործի մէջ, որով զգալի կերպով թեթևացնում է վարչութեան գործը և նպաստւմ կրթութեան գործի յառաջադիմութեանը:

«Արձագանք», 1889, № 18, 14 մայիսի:
Արմեն Ասատրյան
պատմաբան