ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպեց Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հետ։

Հանդիպմանը կողմերն քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման, Վրաստանում հայալեզու դպրոցներում Հայոց լեզվի դասաժամերի ու դասագրքերին առնչվող հարցեր։

Արայիկ Հարությունյանը բարձրացրել է հայալեզու դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հարցը։

Կողմերը պայմանավորվել են Հայաստանում նախարարությունների վերակազմավորման գործընթացից հետո զարկ տալ երկու նախարարությունների ենթակայության տակ գտնվող ոլորտային ուղղություններով երկկողմ աշխատանքային խմբերի սերտ համագործակցությանը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։