Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

Գլենդելի նախկին քաղաքապետ եւ քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Ուրբաթ Սինանյանը դիմում է ներկայացրել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամից հրաժարվելու մասին, հաղորդում է Asbarez.com-ը։

Սինանյանը Հայաստանում ստանձնելու է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը։