«Ախալցխա» պարային համույթը Լեհաստանում 10 օրվա շրջագայությունից հետո վերադարձավ տուն

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի օրհնությամբ, Հոգևոր Տեսչության հովանավորությամբ գտնվող «Ախալցխա» պարային համույթը Լեհաստանում 10 օրվա շրջագայությունից հետո վերադարձավ Ախալցխա։

Այս օրերի ընթացքում պարային համույթը բազմաթիվ ելույթներ ունեցավ Լեհաստանի տարբեր վայրերում։
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում՝ Հոգևոր Տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանին, բարերարներին և բոլոր այն մարդկանց ովքեր այդ օրերին միշտ եղել ու աջակցել են։

Ամենակարող Աստված անսասան պահի հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և արևշատ կյանքի օրեր պարգևի իր բարերարներին։