Ախալցխայի հոգեւոր տեսչությունը կրկին օգնության ձեռք է մեկնել կարիքավոր ընտանիքներին

Սույն թվականի Հունիսի 14-ին Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց Ախալցխայի շրջանի Սազել գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքին: Տիկին Մարիամը երկար տարիներ է միայնակ է մեծացնում աղջկան և նպաստի գումարով փորձում են հոգալ իրենց կարիքները։

Օգնություն տրամադրվեց նաև Սազել գյուղում բնակվող Հարությունյանների և Ստեփանյանների ընտանիքին։

Հոգևոր Տեսչությունը այս ընտանիքների սննդի փաթեթներ տրամադրեց։