Անդա գյուղում կացինով վնաս են հասցրել երկու անձի

Ախալցխայի շրջանի Անդա գյուղում  համագյուղացին կացինով վնաս է հասցրել երկու տղամարդու։ Մեկը վնասվել է գլխից, իսկ մյուսը՝ մեջքից։ Գլխին վնասված տղամարդու վիճակը ծանր է եւ առաջին բուժ օգնություն ցուցաբերելուց հետո նա  տեղափոխվել է Թբիլիսիի մասնագիտացված հիվանդանոց, իսկ մյուսը շարունակում է բուժվել Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում։

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքը սկսել է հետաքննություն ըստ Վրաստանի օրենսգրքի  19-109-րդ հոդվածի, ինչը ենթադրում է 16-  20 տարի ազատազրկմամբ։