Հայտարարություն

Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր վաղեմի գործընկեր և բարեկամ պրն Զարեհ Սինանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր Հանձնակատար: Ողջունում ենք Վարչապետի այս որոշումը, վստահ ենք, որ պրն Սինանյանը հաջողությամբ կկատարի իր վրա դրված այս դժվարին պարտականությունը:

Հայկական Սփյուռքն իր բազմազանությամբ, տարբեր երկրներին բնորոշ մշակույթներով միշտ խնդիրներ է ունեցել միասնական դառնալու հարցում: Թերևս միայն իր Հայրենիքի՝ Հայաստանի հարցում որոշակի միասնականություն կա:
Զարեհ Սինանյանը, երկար տարիներ լինելով ակտիվ քաղաքական և հասարակական գործիչ ԱՄՆ-ում, ցուցաբերել է մեծ հմտություն և կամք Լոս Անջելեսի հայության միավորման գործում: Վստահ ենք , որ նրա այդ կարողությունը մեծապես կնպաստի ամբողջ Հայկական Սփյուռքի միավորման և Հայրենիքին ծառայության սուրբ գործին:

Շնորհավորում ենք պրն Սինանյանին այս պատասխանատու պաշտոնում, մաղթում հաջողություն ևիրեն, և մեր հայրենի կառավարությանը:
Մեր համայնքին վերաբերող բոլոր հարցերում պատրաստ ենք համագործակցության:

ԱՄՆ Հայդուկ Միություն
ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ