Ողջունում ենք պրն Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր Հանձնակատարի պատասխանատու պաշտոնում. Սփյուռքի Միասնության Հարթակ

Ողջունում ենք պրն Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերով գլխավոր Հանձնակատարի պատասխանատու պաշտոնում: Պրն Զարեհ Սինանյանը մեծ փորձ ունի թե պետական և հանրային կառավարման, թե Լոս Անջելեսում գործող հայկական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում: Նրա աջակցությամբ հայ համայնքի բազմաթիվ խնդիրներ իրենց լուծումն են գտել: Վստահ ենք նոր պաշտոնում նրա գործունեության հաջողությանը, ինչը մենք էլ մեր կողմից ենք նրան մաղթում: Հուսով ենք, որ այժմ մեր համագործակցությունն ավելի մեծ արդյունքներ կտա և Սփյուռքի բարգավաճման, և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Սփյուռքի Միասնության Հարթակ
Լոս Անջելես, ԱՄՆ