Սերգեյ Գավրիլովը առանց համաձայնության հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի բազկաթոռին և վարել նիստը, Վրաստանի խորհրդարանում վեհաժողովը չի շարունակվելու. Մամուկա Մդինարաձե

11tv.ge-ՈՒղղափառու միջխորհրդարանային վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանը Վրաստանի խորհրդարանում չի շարունակվելու,-այս մասին հայտարարել է «վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, ռուս պատգամավորը Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին հայտնվել է սխալմամբ:

«Մենք ընդունել ենք որոշում, որ Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում հենց այն բանի պատճառով, որ Գավրիլովը առանց համաձայնության հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի բազկաթոռին և վարել նիստը, Վրաստանի խորհրդարանում վեհաժողովը չի շարունակվելու»,-հայտարարել է Մդինարաձեն:

Նա ներողություն է խնդրել վեհաժողովի մասնակիցներից և ասել, որ նիստը կկայանա այլ վայրում:

Թբիլիսիում ընթանում է ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը: Նստաշրջանը, որը երեկ բացվել է պետական արարողությունների պալատում, շարունակվել է այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում: Խորհրդարանի նախագահի համար հատկացված տեղից պատվիրակներին դիմել է վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի դումայի պատգամավոր, Սերգեյ Գավրիլովը: