Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց։ Նա լքում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը։

Խորհրդարանի նախագահի հրաժարականի մասին Վրացական երազանքի քաղխորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն։

Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի նոյեմբերի 18֊ին։