«Եվ նորից Վերսալ»

Այս վերնագիրն է կրում Ալեքսանդր Սոսնովսկու և Վիլի Վիմմերի համահեղինակությամբ լույս տեսած աշխատությունը, որը լույս է տեսել Բեռլինում, գերմաներեն լեզվով, և որի շնորհանդեսին տեղի ունեցավ հունիսի 21_ին, Միսլատայում՝ Իսպանիայի Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ։ 

Նախքան շնորհանդեսը, Ալեքսանդր Սոսնովսկին և հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն այցելեցին Վալենսիայի շրջանային խորհրդարան, որտեղ նրանց ընդունեց պատգամավոր, ԿՈՆՏԻԳՈ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուարը։ Վերջինիս գլխավորությամբ, հյուրերն շրջայց կատարեցին խորհրդարանում, այցելեցին նիստերի դահլիճ և ծանոթացան հաստատության հիմնադրման պատմությանը։

Խորհրդարանի հանդիպումից հետո, Միսլատայի Սոցիալական ծառայության կենտրոնում տեղի ունեցավ “Եվ նորից Վերսալ” գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի խորհրդականներ Ալֆրեդո Կատալան և Պակո Լոպեսը, մի շարք միությունների ներկայացուցիչներ, հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, իսպանացիներ…
Բացման խոսքով հանդես եկավ Արարատ Ղուկասյանը, ով շնորհակալություն հայտնեց հեղինակից՝ կարևորագույն թեմա արծարծելու, քաղաքապետարանին՝ բազմամշակութային միջոցառումներին աջակցելու, և ներկաներին՝ իրենց անվերապահ մասնակցության համար։
Հայկական միության նախագահը իսպաներեն և հայերեն ներկայացրեց Վերսալի հաշտության պայմանագրի պատմությունը, պատճառներն ու հետևանքները։ Նա իր խոսքում նշեց, որ վերոնշյալ խաղաղության պայմանագիրը “խաղաղության փոխարեն նոր համաշխարհային պատերազմ և ֆաշիզմ ծնեց Եվրոպայում, որտեղ ամեն գնով ցանկանում էին ամենանվաստացուցիչ պայմաններով ծնկի բերել և ոչնչացնել հին աշխարհի շարժիչ ուժին”։

Այնուհետև խոսք առավ հեղինակ Ալեքսանդր Սոսնովսկին, ով նշեց գրքի լույս տեսնելու, թեմայի կարևորության և արդիական լինելու մասին։ “Անցյալի սխալների համար, ներկայումս մենք պարտադրված ենք շատ թանկ վճարել հետևանքների համար”,-նշեց հեղինակը՝ հավելելով, որ 100_ամյա Վերսալի հաշտության պայմանագրի շահառուները դեռևս շարունակում են մնալ ԱՄՆ_ն ու Միացյալ Թագավորությունը։

Շնորհանդեսը երաժշտական համարներով համեմեց սաքսոֆոնահար Փարեսա Ասատրյանը։

Արարատ Հայկական միություն
Վալենսիա, Իսպանիա