Թբիլիսիում մեկնարկեց հերթական բողոքի ցույցը

Այս պահին Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց մեկնարկեց միացյալ ընդիմության բողոքի ցույցը։ Ցույցի մասնակիցների հիմնական պահանջը ՆԳՆ հրաժարականն է եւ ձերբակալվածների ազատ արձակումը։

Նախնական տվյալներով անկարգությունների ժամանակ ձերբակալվել է մոտ 300 քաղաքացի։